Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Հարություն ՄԿՐՏՉՅԱՆ. Օլիգարխիայի մոտ երեխա կնքելն էլ դարձավ եկեղեցի փակել

Հարություն ՄԿՐՏՉՅԱՆ. Օլիգարխիայի մոտ երեխա կնքելն էլ դարձավ եկեղեցի փակել
29.09.2013 | 13:54

Օլիգարխիան, հանձինս Սամվել Ալեքսանյանի, հետայսու՝ Լֆիկ Սամոյի, արդեն եկեղեցի է փակում: Եկեղեցու արժանիքն ու վարքն այնքան են գցել, հավասարեցրել գետնին, որ եկեղեցին փակում են կաբարեի նման, փակում են, որ մարդ կնքեն: Սամվել Ալեքսանյանը թող գիտակցի, որ Աստծոն հաճո է ոչ թե այդ եկեղեցի փակելն ու ներսի զարդարանքը, այլ հավատն առ Աստված: Եվ կնքվեն նրա երեխաները, չկնքվեն, քավոր լինեն, չլինեն, խաչը պաչեն թե ոչ, ամեն ինչ զրո է: Դուք այս կերպ ուրանում եք Աստծուն, որովհետև Աստծո տունն եք փակում: Եկեղեցին ուրանում է Աստծուն, եկեղեցու սպասավորը, որը նման բան է թույլ տալիս, կրկին ուրանում է Աստծուն: Այդ եկեղեցին կաբարե շոու չէր ցուցադրելու, որ փակվեր, ինչ է, թե մի քանի երկրի զավակներին հարստահարող օլիգարխներ պետք է ներսն աղոթեին: Թող Աստված ների ձեզ ու ինձ, ձեզ, որ անարգում եք Աստծուն, իսկ ինձ, որ գրեցի այս մասին: Սամվել Ալեքսանյան, Աստծուց խնդրե՛ք, աղաչե՛ք, որ մի օր ների Ձեզ՝ իր տունը փակելու համար:

Դիտվել է՝ 4584

Մեկնաբանություններ